Գլխավոր 

Վերջին անգամ եմ ելույթ ունենում որպես պատգամավոր. Իմքայլական պատգամավորը հեռացավ

analitik.am

 

Այսօր, որպես Ազգային ժողովի պատգամավոր, վերջին անգամ եմ ելույթ ունենում ԱԺ ամբիոնից: Այս մասին խորհրդարանում հայտարարեց իմքայլական պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

«Հինգշաբթի օրը ես դիմում եմ ներկայացրել մանդատս վայր դնելու մասին: Այս հինգշաբթի կլրանա այդ օրը»,-ասաց նա:

Պատգամավորը շնորհակալություն հայտնեց բոլորին համատեղ աշխատանքի համար՝ առանձնահատուկ շեշտելով «Իմ քայլը» խմբակցության մասին. «Բոլորիդ մաղթում եմ ուժ, եռանդ, համերաշխություն, սեր»:

 

Նույն շարքից