Տեսանյութեր Քաղաքականություն 

Արտահերթ ընտրությունների համար 200-300 հազար մարդ պետք է գա Ազգային ժողովի շենքը գրավի. Էդմոն Մարուքյան

analitik.am

 

Հայաստանում 2023 թվականին պետք է լինի իշխանափոխություն: Այս իշխանությունից իմ ակնկալիքն այն է, որ հանգիստ իշխանությունը կհանձնի ընտրությունների միջոցով, այլ գլոբալ ակնկալիքներն այս իշխանությունից ես չունեմ: Այս մասին հայտարարել է Էդմոն Մարուքյանը:

Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ԼՀ խմբակցության ղեկավարը նշեց՝ ակնկալում է, որ այս իշխանությունը չի կեղծի ընտրությունները, ադմինիստրատիվ ռեսուրս չի կիրառի, չի օգտվի սուպերվարչապետական համակարգից, եթե պարտվի, իշխանությունը խաղաղ կհանձնի, ինչը Հայաստանում կլինի առաջին անգամ. «Այս իշխանության պատմական միսիան դա է եղել, եթե նրանք ձախողեն, այլ օրակարգերի մասին կխոսեմ»:

Մարուքյանը չի բացառում արտահերթ ընտրությունների հավանականությունը, սական դրա համար 200-300 հազար մարդ պետք է գնա ու խորհրդարանի շենքը գրավի. «Այլ տաբերակ չկա»:

Նույն շարքից