Հասարակություն 

Երկու տարի պետք եղավ հասկանալու համար. Իմքայլական պատգամավորն ասաց, թե ինչ պաշտոն է զբաղեցնելու

 

Նշանակվելու եմ Արտակարգ իրավիճակների նախարարի տեղակալ: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է դեռ պատգամավոր Արմեն Փամբուխչյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու ինքը կառավարությունից եկավ խորհրդարան, եթե կրկին վերադառնալու է այնտեղ, պատգամավորը նշել է, որ ընտրություններից հետո խորհրդարանում հեղափոխական թիմ էր հավաքվում, ցանկացել է մաս կազմել օրենսդիրում ծավալվող գերծընթացներին. «Երկու տարի այստեղ գտնվելուց հետո ես իմ մեջ որոշում է կայացրել, որ ավելի արդյունավետ կարող եմ իմ ծառայությունները գործադիրում մատուցել: Քաղաքական թիմը տվել է հավանություն, և ես վայր եմ դնում մանդատս, տեղափոխվելում եմ ԱԻՆ, նախարարի տեղակալ»:

 

  •  
  •  
  •  
  • 2
  •  
  • 1
  •  
  •  
  •  
    3
    Shares

Նույն շարքից