Բարի օր Քաղաքականություն 

Իմքայլական պատգամավորը՝ մանդատը վայր դնելու լուրերի մասին

analitik.am

 

«Իմ քայլն» այն խմբակցությունն է, որտեղ բոլոր հարցերի շուրջ միշտ բանավեճ է ծավալվել: Բացառություն չէ նաև ՍԴ դատավորների շուրջ քննարկումը: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է իմքայլական պատգամավոր Համազասպ Դանիելյանը՝ հաստատելով, որ «Իմ քայլում» համապատասխան թեմայով բանավեճ եղել է, ինչը հարիր է ժողովրդավարական խորհրդարանին:

Ինչ վերաբերում է իր՝ մանդատը վայր դնելու վերաբերյալ լուրերին, Դանիելյանն ասաց, թե չգիտի՝ դա որ լրատվամիջոցի հորինած լուրն է. «Ես շատ պարզ գիտեմ, թե երբ ու որ պարագայում պատրաստ կլինեմ այն հրաժարվել այն  հանձնառությունից, որը ստանձնել եմ: Այդ պահը չի եկել»:

 

Նույն շարքից