Բարի օր Հասարակություն 

Ռոբերտ Քոչարյանն առաջին անգամ մոտեցավ իր աջակիցներին ու խնդրանքով դիմեց նրանց

analitik.am

Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ այսօր շարունակվում է երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների վերաբերյալ դատական նիստը։

Մինչ դատական նիստի մեկնարկը երկրորդ նախագահն առաջին անգամ մոտեցավ դատարանի մոտ հավաքված իր աջակիցներին:

«Եկել եմ ձեզ շնորհակալություն հայտնելու ձեր ակտիվ աջակցության համար, դա ուժ է հաղորդում: Չեմ ուզում, որ ձեր օրացույցում նույնը լինի: Դրա համար ես խնդրում եմ արևի տակ չկանգնել, գնալ տուն: Այս անիմաստ դատը մտել է «ռուծինայի» մեջ, երկար է տևելու: Ձեր երեքշաբթի օրը մի ջնջեք ձեր օրացույցից, զբաղվեք ավելի կարևոր խոսքերով: Լավ եղեք»,-ասաց նա:

Ավելի վաղ Քոչարյանը հայտարարել էր, որ երեքշաբթի օրերը ջնջել է իր օրացույցից, քանի որ ամեն երեքշաբթի դատարանում է լինում:

Նույն շարքից