Միջազգային Քաղաքականություն 

Հոնդուրասը իր դեսպանությունը Թել Ավիվից կտեղափոխի Երուսաղեմ

analitik.am

 

Հոնդուրասի նախագահ Խուան Օրլանդո Էրնանդեսը հեռախոսազրույց է ունեցել Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հետ, որի ժամանակ հայտարարել է, որ դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխելու է Երուսաղեմ:

«Ես հենց նոր խոսել են վարչապետ Նեթանյահուի հետ, մենք համաձայնության ենք եկել Տեգուսիգալպայում և Երուսաղեմում դեսպանություններ բացելու հարցի շուրջ: Հուսով ենք, որ պատմական քայլը կձեռնարկենք մինչև այս տարվա վերջ, հենց որ համավարակի հետ կապված իրավիճակը թույլ տա»,-Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Հոնդուրասի նախագահը:

Նշենք, որ մինչ այս, Թել Ավիվից իրենց դեսպանությունը Երուսաղեմ էին տեղափոխել ԱՄՆ-ն և Գվատեմալան:

 

Նույն շարքից