Միջազգային Քաղաքականություն 

Թրամփը հրաժարվել է պատասխանել Նավալնիի մասին հարցին

analitik.am

 

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրաժարվել է պատասխանել ռուս ընդդիմադիր գործիչ Ալեքսեյ Նավալնիի հետ կապված միջադեպի մասին հարցին: Այս մասին հայտնում է Սպիտակ տան մամուլի ծառայությունը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

ԱՄՆ նախագահին հարցրել են այն մասին, թե «ով է թունավորել Նավալնին», ինչին ի պատասխան Թրամփն ասել է․ «Այդ մասին մենք կխոսենք հաջորդ անգամ»։

Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ Վաշինգտոնը միանշանակ կարձագանքի Նավալնիի հետ կապված իրավիճակին, հենց որ հայտնի լինի կատարվածի բոլոր փաստերը: ԱՄՆ-ը սպասում է Քիմիական զենքի արգելման հարցերով կազմակերպության արդյունքներին:

 

Նույն շարքից