Միջազգային Քաղաքականություն 

Լավրովն անօրինական է անվանել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները

analitik.am

 

ՌԴ Արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովն անօրինական է անվանել Իրանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները։ Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ռուսաստանի արտգործնախարարը նշել է, որ չի զարմանա, եթե Վաշինգտոնը շարունակի սպառնալ պատժամիջոցներով ցանկացած անձի, ով համագործակցում է Իրանի հետ՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2231 բանաձևի կատարման հիմքի վրա:

Լավրովի խոսքերով, ԱՄՆ-ը պատժամիջոցներ է կիրառում ամբողջ աշխարհում, և երբեմն էլ բացարձակապես առանց պատճառի:

Միևնույն ժամանակ, ՌԴ նախարարը նշել է, որ չգիտի՝ օտարերկրյա ընկերությունները պետք է ենթարկվե՞ն պատժամիջոցներին, թե՝ ոչ․ «Բիզնեսն ունի իր գնահատականները, բայց մի բան ակնհայտ է, որ միակողմանի պատժամիջոցներն անօրինական են»,-ավելացրել է Լավրովը:

 

Նույն շարքից