Հայաստան Քաղաքականություն 

Ինչ կլինի Գագիկ Ծառուկյանի ենթադրյալ կալանավորումից հետո

analitik.am

 

Չհասցրեց մամուլում հայտնվել տեղեկություն, որ ԲՀԿ, Հայրենիք և ՀՅԴ կուսակցությունները հոկտեմբերի 8-ին անցկացնելու են համապետական հանրահավաք, իսկույն իշխանամետ «խոսափողները» տեղեկատվական դաշտն ուղղակի ողողեցին տարատեսակ գռեհիկ և զավեշտալի «վերլուծություններով» ու մեկնաբանություններով։ Զուգահեռ լայնորեն շրջանառվեց նաև Գագիկ Ծառուկյանին կալանավորելու թեզը։

Ուրեմն այսպես...Ես, իհարկե, սպասում էի, որ իշխանությունները, համաձայն իրենց ավանդական գործելաոճի, կընկնեն տեղեկատվական խուճապի մեջ, բայց այսպիսի զավեշտալի պատկեր չէի պատկերացնում։

Հիմա հարց այն բոլորին, ովքեր փրփուրը շուրթերին փորձում են կասկածի տակ առնել հանրահավաքի օրակարգն ու հանրահավաքն առհասարակ։ Եթե դուք պնդում եք` չունեք մտածելու որևէ բան և հանրահավաքը ձեզ չի հուզում ,ապա ինչո՞ւ եք անդադար խոսում հանրահավաքի մասին...հհհննն ՞...,միգուցե հակառակ պատկե՞րն է, ընդամենը ձեր վախն եք թաքցնում այդ կերպ։

Դուք գոնե ֆիքսու՞մ եք ,որ հիմնականում հանրահավաքից խոսում է ոչ թե ընդդիմությունը, այլ հենց դուք։

Երկրորդը` չհասցրեց հայտնվել հանրահավաքի մասին տեղեկությունը և իսկույն հայտնվեց Գագիկ Ծառուկյանի ենթադվող կալանավորման մասին լուրը։ Ընդ որում,շատ ակտիվ պտտեցնում են այն թեզը, թե հանրահավաքի օրվա որոշումը ընդունվել է իբր դատական նիստի օրը իմանալուց հետո։

Շատ պրիմիտիվ ապատեղեկատվություն է։ Տեսեք, եթե հանրահավաքի օրն ուղղակի կապ ունի դատական նիստի օրվա հետ, ապա ինչո՞ւ հանրահավաքը չի անցկացվում երկու-երեք օրվա ընթացքում,այլ 16 օր հետո։ Ախր ո՞նց բացատրեմ ձեզ,որ մարդիկ հիմար չեն և նվազագույնը հասկանում են իշխանության կողմից ակնհայտ տեղեկատվական «սլիվների» իմաստը։

Լրջացեք...

Հ.Գ. Այս ամենից հետո կարող եմ միայն վերահաստատել մի շատ կարևոր թեզ. Ծառուկյանի ենթադրյալ կալանավորումից հետո երկրում ո՛չ աշխատատեղ կավելանա,ո՛չ վարկեր- հարկերը կնվազեն,ո՛չ մարդկանց ծայրահեղ սոցիալական իրավիճակը կշտկվի,ո՛չ էլ Հայաստանի շուրջ միջազգային իրավիճակը կմեղմվի։

Մի խոսքով,եթե դա պատահի,ապա միանշանակ կդիտարկվի որպես իշխանությունների կողմից քաղաքական հետապնդումների վառ օրինակ իր բոլոր խիստ բացասական հետևանքներով ։

ՀՀ ԱԺ պատգամավոր Արման Աբովյան

 

Նույն շարքից