Կորոնավիրուս Հասարակություն 

Վերջին շաբաթում աշխարհում վարակման դեպքերի ռեկորդային աճ է գրանցվել. ԱՀԿ

analitik.am

Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հայտնել է, որ վերջին մեկ շաբաթում աշխարհում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման ռեկորդային աճ՝ փոխանցում է РИА Новости-ն:

ԱՀԿ-ի տվյալով՝ սեպտեմբերի 14-20-ն աշխարհում գրանցվել է մոտ 2 մլն դեպք, մահացության ցուցանիշը կազմում է 36764:

Վարակման դեպքերն ավելացել են 6 տոկոսով՝ համեմատած նախորդ շաբաթվա հետ, մինչդեռ մահացության ցուցանիշը նվազել է 10 տոկոսով:

Նույն շարքից