Հայաստան Քաղաքականություն 

Միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև

analitik.am
Սեպտեմբերի 22-ին տեղի ունեցան միջգերատեսչական խորհրդակցություններ ՀՀ արտաքին գործերի և պաշտպանության նախարարությունների միջև՝ նախարարների գլխավորությամբ։ Այս մասին հայտնում են ԱԳՆ լրատվության բաժնից։
Նախարարները կարևորեցին նման ձևաչափով պարբերական հանդիպումների և խորհրդակցությունների անցկացումը՝ ռազմաքաղաքական ոլորտի կոնկրետ նախաձեռնությունների և խնդիրների շուրջ համատեղ մոտեցումներ ձևավորելու նպատակով:
Խորհրդակցության ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային անվտանգության առկա մարտահրավերների, միջազգային և տարածաշրջանային անվտանգության պահպանման և ամրապնդման ուղղությամբ միջազգային համագործակցությանն առնչվող խնդիրների շրջանակ:

Նույն շարքից