Հասարակություն 

Հայտնի է Ջոն Լենոնի սպանության պատճառը

analitik.am

The Beatles խմբի անդամ Ջոն Լենոնի սպանության համար դատապարտված Մարկ Դեյվիդ Չեփմենը ներողություն է խնդրել լեգենդար երաժշտի այրի Յոկո Օնոյից՝ փոխանցում է Sky News-ը:

65-ամյա հանցագործի խոսքով՝ իր հանցանքը «նենգ ու սարսափելի» էր: Նա խոստովանել է, որ Ջոն Լենոնին կրակել է ոչ նրա համար, որ նա վատն էր:

«Նա ընտանիքի մարդ էր: Նա կուռք էր: Ես նրան սպանեցի, որովհետև նա շատ, շատ ու շատ հայտնի էր: Դա էր միակ պատճառը: Իսկ ես շատ, շատ ու շատ էի փառքի ձգտում: Ես շատ եսասեր էի»,- հայտնել է Մարկ Դեյվիդ Չեփմենը:

Նա խոստովանել է, որ ամենասարսափելի հանցանքն անմեղ մարդու նկատմամբ իրականացված հանցագործությունն է: Մարկ Դեյվիդ Չեփմենը հայտնել է, որ արժանի է մահապատժի:

Հիշեցնենք, որ 1980-ի դեկտեմբերի 8-ին Չեփմենը հինգ անգամ կրակել էր Ջոն Լենոնին Նյու Յորքի իր բնակարանի մոտ: Լեգենդար երաժիշտը տեղում մահացել էր: Մարկ Դեյվիդ Չեփմենին դատապարտել էին ցմահ ազատազրկման:

Նույն շարքից