Առողջապահություն Կորոնավիրուս Քաղաքականություն 

Պուտինը պարգևատրել է երեք հայ բժիշկների՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ներդրում ունենալու համար

Ռուսաստանում 20 բժիշկներ են պարգևատրվել  Վլադիմիր Պուտինի հրամանագրով՝ կորոնավիրուսի դեմ պայքարում մեծ ներդրում ունենալու և մասնագիտական պարտքը կատարելիս ցուցաբերած անձնուրացության համար:

Ինչպես տեղեկացնում է  Rusarminfo-ն, ՌԴ նախագահի հրամանագրով Ալեքսանդր Նևսկիի շքանշանով պարգևատրվել է Մոսկվայի պետական համալսարանի (ՄՊՀ) Բժշկական գիտակրթական կենտրոնի տնօրեն, ուրոլոգ, ՌԴ Գիտությունների ակադեմիայի անդամ, բժշկական գիտությունների դոկտոր Արամայիս Քամալովը:

Պարգևատրման արժանացած մասնագետների ցանկում ընդգրկվել են նաև ՄՊՀ-ի բուժկենտրոնի այլ աշխատակիցներ Դավիթ Հասրաթյանը, որն արժանացել է Պրոգովի շքանշանին, և Ժաննա Հակոբյանը, որին շնորհվել է Ռուսաստանի առողջապահության համակարգի վաստակավոր աշխատակցի պատվավոր կոչումը:

  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  
  •  

Նույն շարքից