Առողջապահություն Հասարակություն 

Սեզոնային գրիպի պատվաստանյութը Վրաստանում կհայտնվի հոկտեմբերի սկզբին. Գամկրելիձե

analitik.am

Հոկտեմբերի սկզբին Վրաստանը կստանա 135.000 չափաբաժին գրիպի պատվաստանյութ, այսօր ճեպազրույցում ասաց Հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկրելիձեն:

Նրա հայտարարությամբ՝ Վրաստանը ձեռք է բերել ֆրանսիական արտադրության պատվաստանյութ: Հիվանդությունների վերահսկման կենտրոնն աշխատում է ավելի շատ պատվաստանյութեր ձեռք բերելու ուղղությամբ: Այն կառաքվի առաջին շաբաթվա ընթացքում: Առաջին խմբաքանակը նախատեսված է ռիսկային խմբերի` հղի կանանց, տարեցների, երեխաների և քրոնիկ հիվանդություններ ունեցող մարդկանց  համար: Նա նաև հավելել է, որ «գրիպի դեմ պատվաստանյութը առաքվում է մասնավոր հատվածի կողմից և հնարավոր է պատվաստել բոլոր ցանկացողներին»,- ասել է Գամկրելիձեն:

Նույն շարքից