Հասարակություն 

«Հեզբոլլահ»-ի զենքի պահեստում պայթյուն է որոտացել

analitik.am

 

Երեկ՝ սեպտեմբերի 22-ին, պայթյուն է որոտացել Հարավային Լիբանանում գտնվող «Հեզբոլլահ»-ի զենքի պահեստում: Պատճառը դեռ անհասկանալի է: Այս մասին հայտնում է regionmonitor-ը։

Ըստ շրջանառվող լուրերի՝ պայթյունը որոտացել է Այն Կանա գյուղում՝ «Հեզբոլլահին» պատկանող տանը, սակայն կուսակցությանը հարող լրագրողը նշել է, որ  պայթյունը տեղի է ունեցել պահեստում, որտեղ պահվում էին «պատերազմի շրջանից մնացած արկերը», զոհեր չկան:

«Հեզբոլլահի» ներկայացուցիչները հաստատել են, որ պայթյուն է եղել, սակայն հրաժարվել են այլ մանրամասներ ներկայացնել:

 

Նույն շարքից