Միջազգային Քաղաքականություն 

Պուտինն անվանել է գլոբալ տնտեսության վերականգնման բաղադրատոմսը

analitik.am

 

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն անվանել է գլոբալ տնտեսության վերականգնման բաղադրատոմսը: Նրա խոսքերով, դրա համար անհրաժեշտ է մաքրել այն պատժամիջոցներից: Այս մասին հայտնում է Լենտան։

Երկրի ղեկավարի խոսքերով, անօրինական սահմանափակումների վերացումը կարող է նաև լավ օգնություն լինել գործազրկության մակարդակի նվազեցման համար:

Պուտինն ուշադրություն է հրավիրել փորձագետների գնահատականների վրա, համաձայն որի՝ 2020 թվականի երկրորդ եռամսյակում աշխարհում զբաղվածության ամբողջական կամ մասնակի կրճատումը համարժեք է 400 միլիոն աշխատատեղի կորստին․ «Պետք է անել ամեն ինչ, որպեսզի այդպիսի գործազրկությունը չլճանա, որպեսզի մարդիկ վերադառնան աշխատանքի, կարողանան ապահովել իրենց ընտանիքները և չհայտնվեն աղքատության ճիրաններում»,-ասել է նա:

Ժամանակակից քաղաքականության առաքելությունը Պուտինն անվանել է առևտրի համար ճանապարհ հարթելը, համատեղ նախագծերի և արդար մրցակցության ստեղծումը: Այն չպետք է «կապի» բիզնեսի ձեռքերը և գործնական նախաձեռնողականությունը, ասել է Պուտինը:

 

Նույն շարքից