Քաղաքականություն 

Վահե Գրիգորյանը ժամանեց Սահմանադրական դատարան, սակայն հրաժարվեց որևէ մեկնաբանություն տալ

analitik.am

 

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանը նախագահ է ընտրելու: Քիչ առաջ ՍԴ է ժամանել դատավոր Վահե Գրիգորյանը, ով Factor.am-ի եթերում լրագրողների հետ զրույցում ասել է, որ մինչև նիստի ավարտը մեկնաբանություն չի տալու:

Հարցին՝ բացառում է արդյո՞ք, որ Հրայր Թովմասյանը կընտրվի, Գրիգորյանն ասել է, որ որևէ մեկնաբանություն չի տալու որևէ հարցով:

Լրագրողներից մեկի հարցին՝ քննարկվել է արդյո՞ք Խունդկարյանի թեկնածությունը, նա ասաց, որ չեն քննարկել:

 

Նույն շարքից