Հասարակություն 

Հիմա ես չեմ` դուք եք, Արսեն Թորոսյանին, որը ներկայացրել է պարգևատրվող բժիշկների ցուցակը, ինչպես կբնութագրեք. Կարեն Քոչարյան

analitik.am

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով առողջապահության բնագավառում գործունեություն ծավալող մի շարք բժիշկներ պարգևատրվեցին կորոնավիրուսային հիվանդության համավարակի կանխարգելման, վերահսկման և բուժման աշխատանքների կազմակերպման և համակարգման գործում ներդրած ավանդի համար: Ասել եմ, ասում եմ և կասեմ. խոնարհվում եմ բոլոր բժիշկների առաջ:

Բայց պարգևատրված բժիշկների մեջ չի եղել «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի անձնակազմից գեթ մեկ անձ: Հիմա ես չեմ` դուք եք, Արսեն Թորոսյանին, որը ներկայացրել է պարգևատրվող բժիշկների ցուցակը, ինչպես կբնութագրեք:

Հ.Գ. Հետո էլ կասեն ընկել էս Արսենի հետևից: Ժող ջան, ես չեմ ընկել, ինքն է իր հետևից ընկել»։

 

Նույն շարքից