Քաղաքականություն 

Էդգար Շաթիրյանը տեսականորեն չի բացառում, որ Հրայր Թովմասյանը ևս կարող է հավակնել ՍԴ նախագահի պաշտոնին

analitik.am

 

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանը նախագահ է ընտրում: Քիչ առաջ ՍԴ ժամանեց օրեր առաջ դատավոր ընտրված Էդգար Շաթիրյանը:

Նա լրագրողների հետ զրույցում, պատասխանելով հարցին՝ կա արդյո՞ք որոշում, թե ով է հիմնական թեկնածուն, ով է դառնալու ՍԴ նախագահ, ասաց, որ հարցը կքննարկվի Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստում. «Բնականաբար որոշում չկա և չի էլ կարող լինել, որովհետև դատարանի թե նախագահի, թե փոխնախագահի ընտրության հարցը լուծվում է փակ գաղտնի քվերակության արդյունքում»։

Դիտարկմանը որ Խունդկարյանի անունն է շոշափվում, Շաթիրյանն ասաց, որ տարբեր անուններ են շրջանառվում․ «Չեմ ուզում հարցը դիտարկել անձնային հարթությունում, ինձ համար առնվազն տեսականորեն դատարանի 9 դատավորներն էլ կարող են հավակնել թե նախագահի, թե փոխնախագահի պաշտոնին»:

Հարցին՝ իսկ ինքը հավակնո՞ւմ է, Շաթիրյանը հարցին չպատասխանեց. «Աշխատանքային նիստը կմեկնարկի, կլինեն միգուցե առաջադրումներ, միգուցե՝ ինքնաառաջադրումներ, կլինեն քննարկումներ»:

 

 

Նույն շարքից