Միջազգային Քաղաքականություն 

Ինչի մասին են զրուցել Մակրոնն ու Էրդողանը

analitik.am

 

Միջերկրական ծովի արևելյան հատվածում թուրք-հունական հարաբերություններում առկա լարվածության ֆոնին սրվել են նաև թուրք-ֆրանսիական հարաբերությունները: Թուրքիայի բարձրաստիճան ղեկավարությունը շարունակում է սադրիչ հայտարարություններ անել և մեղադրանքներ հնչեցնել ֆրանսիական կողմին:

Թեմայի շուրջ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ: Հանդիպմանը կողմերը քննարկել են թուրք-ֆրանսիական և Թուրքիա-ԵՄ հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես Արևելյան Միջերկրականի հարցը և տարածաշրջանային վերջին զարգացումները:

Էրդողանը պնդել է, որ Արևելյան Միջերկրականի լարվածության պատճառն այն է, որ իբր անտեսվում են տարածաշրջանում Թուրքիայի և Կիպրոսի թուրքերի «օրինական իրավունքները»:

Նրա խոսքով՝ Թուրքիան ոչ մեկի ունեցվածքի վրա աչք չի դրել և թույլ չի տա նաև, որ իր իրավունքները ոտնահարվեն:

Թուրքիայի նախագահը, կրկնելով նախկինում հնչեցրած նմանօրինակ հայտարարությունները, ասել է. «Խնդիրների կարգավորման հարցում մենք կողմ ենք երկխոսությանն ու փոխգործակցությանը»:

 

Նույն շարքից