Քաղաքականություն 

Արևիկ Պետրոսյանն իր կամ մեկ այլ դատավորի թեկնածություն չի առաջադրելու ՍԴ նախագահի պաշտոնի համար

analitik.am

 

Այսօր՝ սեպտեմբերի 23-ին, Սահմանադրական դատարանը նախագահ է ընտրում: Քիչ առաջ ՍԴ ժամանեց Արևիկ Պետրոսյանը, ով ասաց, որ ինքը մասնակցել է ՍԴ բոլոր նիստերին, մասնակցելու է նաև այս մեկին:

Տիկին Պետրոսյանը հայտնել է, որ իր թեկնածությունը չի առաջադրելու, չի առաջադրելու նաև այլ դատավորի թեկնածություն:

Հարցին, թե ում է ձայն տալու ինքը, նա ասաց՝ կսպասի, տեսնի, թե ում թեկնածությունն է լինելու, ինչ են ասելու թեկնածուները, ինչ տեսլական ունեն, ինչ կարծիք ունեն առկա իրավիճակի մասին:

 

Նույն շարքից