Քաղաքականություն 

Շնորհակալություն եմ հայտնում պարոն Թովմասյանին ՍԴ նախագահի պարտականությունները, լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար. Արևիկ Պետրոսյան

analitik.am

 

ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն իր պաշտոնավարման 2 տարիների ընթացքում իր գործունեությունն իրականացրել է այնպես, որ ՍԴ բնականոն գործունեության առումով որևէ խնդիր չի եղել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը. «Ստեղծվել են նորմալ մարդկային, աշխատանքային հարաբերություններ: ՍԴ-ն վերջին երկու տարիների ընթացքում եղել է բարդագույն իրավիճակներում: Այդ ընթացքում մենք մեր մասնագիտական առաքելությունը, սահմանադրական առաքելությունն ու արդարությունն իրականացրել ենք Հրայր Թովմասյանի՝ որպես ՍԴ նախագահի պաշտոնավարման ժամանակահատվածում»:

«Օգտվելով առիթից՝ ուզում եմ շնորհակալություն հայտնել պարոն Թովմասյանին 2 տարիների ընթացքում ՍԴ նախագահի պարտականությունները, լիազորությունները բարձր մակարդակով իրականացնելու համար: Ուզում եմ շնորհակալություն հայնել իմ 3 գործընկերներին, որոնց լիազորությունները Սահմանադրական փոփոխությունների արդյունքում դադարեցվել են լիազորությունների ժամկետն ավարտված լինելու հիմքով: Նրանք պատշաճ մակարդակով իրականացրել են իրենց սահմանադրական առաքելությունը, սահմանադրական արդարադատությունը: Իրենք հիմա զբաղվում են իրենց խախտված սահմանադրական իրավունքների վերականգնմամբ, տեսնենք իրադարձություններն ինչպես կզարգանան»,-ասաց նա:

Պետրոսյանը նշեց, որ մինչև հունիսի 26-ը, Սահմանադրական դատարանը բնականոն աշխատանքի հետ կապված որևէ խնդիր չի ունեցել:

 

Նույն շարքից