Բարի օր Տնտեսություն 

Սերժի ժամանակ մարզպետը գալիս կանգնում էր այստեղ, իսկ հիմա իրա համար կայֆավատ է ըլնում. խաղողագործները կփակեն մայրուղին

 

Արարատի մարզում խաղողագործները կրկին ակցիա են անում, քանի որ չեն կարողանում հանձնել իրենց մշակած խաղողը, գործարանն արհեստական խոչընդոտներ, հերթեր է ստեղծում՝ «լևի» դարպասով ընդունելով նրանց, ովքեր 15 հազար դրամ են տալիս ավտոմեքենայի համար: Այս մասին հայտնել է խաղողագործներից մեկը:

Ինչ վերաբերում է մարզպետ Գարիկ Սարգսյանին, քաղաքացին նշել է, որ վերջինս իր համար քնած է. «Նա հիմա այստեղ կանգնած կլիներ: Սերժի ժամանակ մարզպետը գալիս կանգնում էր այստեղ, իսկ հիմա իրա համար կայֆավատ է ըլնում եսիմ որտեղ»:

«Սերժի ժամանակ մարզպետները կանգնում էին գործարանների մոտ, հիմա չգիտենք ուր ա, չի գալիս, որ տեսնի ինչ վիճակ ա»,-հավելեց նա:

Մեկ այլ խաղողագործ հայտարարեց, որ 2 օր առաջ Սամվել Ալեքսանյանը տեղում է եղել, 1 ժամում այնքան ավտոմեքենա են ընդունել, որքան այսօր մեկ օրում:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից