Միջազգային Քաղաքականություն 

Սաակաշվիլին Վրաստան չի վերադառնա, նա այդ մարդը չէ․ Բուրջանաձե

analitik.am

 

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակ, «Ժողովրդավարական շարժում՝ միասնական Վրաստան» կուսակցության առաջնորդ Նինո Բուրջանաձեն պնդում է, որ չնայած իր խոստմանը՝ նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին հայրենիք չի վերադառնա: Այս մասին հայտնում է

«Ո՛չ, նա չի վերադառնա: Նա այդ մարդը չէ, որ իր բարեկեցությունը և ազատությունը հարցականի տակ դնի: Նրա վերադարձի հավանականությունը 1% է: Իշխանության հաստատ չի գա: Վրացի ժողովուրդն այնքան չի աջակցի «Ազգային շարժում» կուսակցությանը, որը կարողանա առաջին տեղում հայտնվի և կառավարություն ձևավորի: Նույնիսկ կոալիցիոն կառավարության կազմում ես երբեք չեմ աջակցի Սաակաշվիլիի թեկնածությանը»,-«ՌԻԱ Նովոստի»-ին տված հարցազրույցում հայտարարել է Բուրջանաձեն:

Վրաստանի խորհրդարանի նախկին խոսնակի խոսքով, Սաակաշվիլին, 2013թ. հեռանալով Վրաստանից, իրեն անարժան պահեց: Բուրջանաձեի կարծիքով, եթե Սաակաշվիլին ներկայանար Վրաստանի արդարադատությանը, ապա իշխանության վերադառնալու հնարավորություն կունենար, քանի որ «ժողովուրդն ամեն ինչ շատ շուտ է մոռանում»:

Հիշեցնենք, որ Վրաստանում խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան հոկտեմբերի 31-ին: Կառավարություն ձևավորելու համար կուսակցությունը պետք է հավաքի 40,54%-ից ոչ պակաս ձայն: Իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը հայտարարել է, որ հաղթելու դեպքում կառավարության ղեկավարը կլինի գործող վարչապետ Գեորգի Գախարիան: «Միացյալ ազգային շարժում» կուսակցության և «Ուժը միասնության մեջ է» ընդդիմադիր քաղաքական միավորման վարչապետի թեկնածուն Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլին է:

 

Նույն շարքից