Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ-ն Իրանին չի կարող պարտադրել ոչ բանակցություններ, ոչ պատերազմ. Ռոհանի

analitik.am

 

Իրանի նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Միացյալ Նահանգները չեն կարող Իրանին պարտադրել ոչ բանակցություններ, ոչ պատերազմ:

«Քաղաքական ազատությունը կարևոր է, և մենք՝ որպես Մերձավոր Արևելքում հնագույն ժողովրդավարություն, հպարտանում ենք, որ մեր ժողովուրդն է որոշում իր ազատությունը, և աճուրդի չենք հանի ներքին ազատությունը: Մենք  սակարկությունների առարկա չենք դառնա ԱՄՆ ընտրություններում և ներքաղաքական կյանքում:

ԱՄՆ վարչակազմին ընտրություններից հետո այլ բան չի մնում, քան հանձնվել Իրանի ժողովրդի դիմացկունությանը»,-հայտարարել է Ռոհանին՝ նշելով, որ ամերիկյան կողմը առանց հիմնավորումների իրենց մեղադրում է միջուկային զենք ստեղծելու մեջ և միջուկային զենքի տարածման պատրվակով ուրիշների նկատմամբ պատժամիջոցներ կիրառում:

 

Նույն շարքից