Միջազգային Քաղաքականություն 

Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը

analitik.am

 

Ալեքսանդր Լուկաշենկոն ստանձնել է Բելառուսի նախագահի պաշտոնը: Պաշտոնակալության արարողությունը տեղի է ունեցել Անկախության պալատում։

Բելառուսի Հանրապետության Սահմանադրության համաձայն նախագահը պաշտոնն ստանձնում է երդում տալուց հետո: Աջ ձեռքը դնելով Սահմանադրության վրա՝ Ալեքսանդր Լուկաշենկոն երդում է տվել բելառուսերեն:  Նա ստորագրել է երդում տալու ակտը, ինչից հետո Բելառուսի Ընտրությունների և հանրապետական հանրաքվեների անցկացման կենտրոնական հանձնաժողովի նախագահ Լիդիա Երմոշինան Ալեքսանդր Լուկաշենկոյին է հանձնել Բելառուսի Հանրապետության նախագահի հավաստագիրը:

Հիշեցնենք, որ Բելառուսում նախագահական ընտրությունները տեղի են ունեցել օգոստոսի 9-ին: ԿԸՀ-ի տվյալների համաձայն՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի օգտին քվեարկել է ընտրողների 80,1 տոկոսը։

 

Նույն շարքից