Քաղաքականություն 

Եվ մեկ նշանակում՝ Արթուր Վանեցյանի կուսակցությունում

Այսօր կայացել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի նիստը, որի ընթացքում քննարկվել են ներկուսակցական և երկրի ներքաղաքական իրավիճակին ու հնարավոր զարգացումներին վերաբերող հարցեր։

Կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանի որոշմամբ՝ Վարդան Ոսկանյանը նշանակվել է հանրային կապերի հարցերով կուսակցության խորհրդական։

Ավելի վաղ հայտնվել էր, որ կուսակցության մամուլի քարտուղար է նշանակվել «Հայրենիք»-ի խորհրդի անդամ Սոս Հակոբյանը։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից