Միջազգային Քաղաքականություն 

Ռուսաստանում նախարարներին և նրանց ընտանիքի անդամներին կարգելվի արտասահմանյան բանկերում հաշիվներ բացել

analitik.am

 

Ռուսաստանում նախարարներին և նրանց ընտանիքի անդամներին կարգելվի արտասահմանում հաշիվներ բացել: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից Պետդումա ներկայացրած օրինագծի տեքստին:

Փաստաթղթի համաձայն, կառավարության անդամներին կարգելվի արտասահմանյան բանկերում հաշիվներ բացել և այնտեղ արժեքավոր իրեր պահել: Արգելքը տարածվելու է նաև նրանց ամուսինների ու անչափահաս երեխաների վրա:

Բացի այդ, նախարարներին չի թույլատրվի զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ կամ այլ վճարովի զբաղմունքներով, բացի ուսուցչական, հետազոտական ​​և այլ ստեղծագործական գործունեությունից:

 

 

Նույն շարքից