Քաղաքականություն 

Այսօր ՍԴ նախագահ չընտրեցին, այսօրվա նիստն ավարտված է

analitik.am

 

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստն ընդմիջվեց պայմանավորված աշխատանքային օրվա ավարտով: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Էդգար Շաթիրյանը:

Ավելի վաղ հայտնվել էր, որ այսօր ՍԴ-ն նախագահ է ընտրում:

Շաթիրյանը հայտնեց, որ աշխատակարգային նիստը կշարունակվի վաղը ժամը 11:00-ից, իսկ այսօր անցում չի կատարվել օրակարգային հարցերին՝ նախագահի ու փոխնախագահի ընտրությանը, քննարկման առարկա են դարձել կազմակերպչական ու տեխնիկական հարցեր, այդ թվում մի քանի լրատվամիջոցների դիմում-խնդրանքներ, որոնք առնչվում էին նիստի լուսաբանմանը: Դրանք մերժվել են, ամեն դեպքում նիստը տեսաձայնագրվելու է ՍԴ աշխատակազմի կողմից:

Շաթիրյանը ձեռնպահ մնաց ասելուց՝ տարածվելու է այն հետո, թե՝ ոչ՝ կրկնելով, որ այն ձայնագրվելու է:

Բոլոր դատավորները մասնակցել են այսօրվա նիստին։

 

Նույն շարքից