Հասարակություն 

Նիկոլի PR-շչիկները ցնցում են համացանցն իրենց տհաս քարոզով (լուսանկար)

Նիկոլի PR-շչիկները ցնցում են համացանցն իրենց տհաս քարոզով (լուսանկար): Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է քաղաքագետ Գագիկ Համբարյանը։ Նա գրում է․

«Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին սպասարկող YouTube-յան ալիքներից մեկը շարունակում է իր պրիմիտիվ և տկարամիտ ծառայությունները մատուցել Նիկոլին՝ ուղղակի ցնցող վերնագրերով նյութեր տեղադրելով համացանցում ու մտածելով, որ այդպես գովազդում և գովաբանում են իրենց կուռք Նիկոլին, որից, ըստ այդ ալիքի, հիացած և վախեցած է ողջ աշխարհը...

Վերջին մի քանի օրերին այդ ալիքի Նիկոլին գովաբանող և գովազդող տկարամիտները մի քանի նյութեր են հրապարակել, որտեղ պարտադիր առկա է «ՑՆՑԵԼ» բառը...

Այո՛, այդպիսի տգիտությունը դիտող նորմալ մարդն իրոք ցնցումների մեջ կարղ է հայտնվել ոչ միայն այդ հիմարությունները դիտելուց, այլև դիտումների և այդ ապուշությունները հավանողների քանակից...

Այս նյութերից պարզվում է, որ Քիմ Քարդաշյանը, նույն Քարդաշյանն ու Ծառուկյանը միասին, Շմայսը, Նիկոլի տղան ու այս ամենին գումարած Մերկելը ցնցում են Նիկոլին...

Հ.Գ.Այնպիսի տպավորություն է, որ այս վերնագրերի հեղինակը հենց Նիկոլն է, ով այս նյութերի միջոցով բացահայտում է իր վաղեմի, բայց խելահեղ երազանքները...

Տեսնես, երբ ենք դիտելու «Մելանյա Թրամփը չոքեչոք մտավ աշխարհակալ Նիկոլի մոտ և խոստացավ կատարել նրա բոլոր ցանկությունները ՝ Դոնալդ Թրամփին փրկելու և իրեն վերադարձնելու դեպքում»...»։

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից