Առողջապահություն Հասարակություն 

Կառավարությունը ՈւԱԶ ամենագնաց մեքենա է տրամադրել Եղեգնաձորի բժշկական կենտրոնին

analitik.am
ՀՀ Վայոց ձորի մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը այցելեցին Եղեգնաձորի բժշկական կենտրոն, որտեղ գլխավոր բժիշկ Կարեն Ասատրյանի ուղեկցությամբ մասնակցեցին մեքենայի հանձնման արարողությանը և ծանոթացան ամենագնացի կահավորանքին:
 Այն հագեցած է շտապ և անհետաձգելի օգնություն ցուցաբերելու համար անհրաժեշտ ժամանակակից բժշկական սարքավորումներով և պարագաներով։
Մարզպետի տեղակալ Նանե Ասատրյանը շնորհավորեց հիվանդանոցի անձնակազմին, նշելով՝ ցանկանալի է, որ նմանատիպ ներդրումներն ավելի շատ լինեն և նպաստեն առողջապահության ոլորտի ծառայությունների բարելավմանը:

Նույն շարքից