Իրավական Հասարակություն 

Դատարանն Ամուլսարի երեք պաշտպանների ձերբակալումը համարեց ոչ իրավաչափ և վերջիններս ազատ արձակվեցին. Անի Սամսոնյան

analitik.am

Ավան և Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը Ամուլսարի երեք պաշտպանների ձերբակալումը համարեց ոչ իրավաչափ և վերջիններս ազատ արձակվեցին: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ԼՀԿ պատգամավոր Անի Սամսոնյանը։

Ավելի վաղ ակտիվիստ Միքայել Մարգարյան դատարանի բակում նշել էր, որ փաստաբանը հայտնել է, որ քաղաքացիների ձերբակալումն անհիմն է եղել:

Նրա խոսքով՝ շատ վատ տրամադրվածություն կա Ջերմուկի, Գնդեվազի բնակիչների, Ամուլսարը պաշտպանող քաղաքացիների հանդեպ:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ծեծկռտուք էր տեղի ունեցել Գնդեվազ համայնքում Ամուլսարի հանքի շահագործմանը կողմնակից բնակիչների և ճանապարհը փակող ցուցարարների միջև։ Մասնավորապես՝ ցուցարարները «ռազբորկայի» են կանչել Ամուլսարում վերսկսված որոշ աշխատանքներում ներգրավված Գնդեվազի բնակիչներին և ըստ տեղեկությունների՝ ցուցարարները եղել են մահակներով զինված։

Տեղի է ունեցել ծեծկռտուք, Ամուլսարի աշխատակիցների շրջանում կան մարմնական վնասվածքներ ստացած անձինք։ Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ խուլիգանության հատկանիշներով։

Նույն շարքից