Քաղաքականություն 

Hraparak.am. Սորոսի գործակալների ցանցը Հայաստանում․ The Moscow Post-ի անդրադարձը

analitik.am

ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմի աննախադեպ ակտիվությունը Հայաստանում բերեց այն բանին, որ 2018 թվականին տեղի ունեցավ հեղափոխություն, որի արդյունքում Հայաստանում իշխանության եկավ լրագրող Նիկոլ Փաշինյանը։ Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է Անդրկովկասում, որի հետ Ռուսաստանն ունի բազմադարյա եղբայրական հարաբերություններ։ Սակայն այդ ողջ փառավոեր անցյալը եւ դաշնակցային հարաբերությունները արգելակող հանգամանք չդարձավ, որպեսզի իրականացվի ստանդարտ «գունավոր հեղափոխության փաթեթը», որը մինչ այդ իրականացվել էր Վրաստանում եւ Ուկրաինայում, ինչպես նաեւ մի շարք այլ երկրներում։ Հայկական ԶԼՄ-ները արձանագրում են, որ ամերիկացիների կողմից գործակալական ցանցի ընդլայնմանը օգնում են մի շարք ոչ կառավարական կազմակերպություններ, որոնցից գլխավորը «Բաց հասարակության հիմնադրամներ Հայաստանն» է, կամ պարզ ասած՝ Սորոսի հիմնադրամը։

Բոլորովին վերջերս Russia Today-ի ղեկավար Մարգարիտա Սիմոնյանի եւ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջեւ սկանդալ եղավ, որի հիմնական թեման դարձավ Հայաստանում Սորոսի հիմնադրամի գործունեությունը։ Սիմոնյանը բացահայտ հայտարարեց այն ամենի մասին, որը կաթիլ առ կաթիլ կուտակվում էր Ռուսաստանում, սկսած Նիկոլ Փաշինյանի իշխանության գալու օրվանից, կապված նախկին ՀԿ-ական ակտիվիստների՝ պետական պաշտոնների նշանակման հետ, որը մեծ վնաս է հայ-ռուսական հարաբերություններին։ Մասնավորապես, Սիմոնյանը ասել էր․ «Դուք երկիրը հեղեղել եք հակառուսական ՀԿ-ներով, որոնք ձեր տարածքում սովորեցնում են երիտասարդներին, թե ինչպես պետք է կործանել իշխանությունը Ռուսաստանում։ Դուք դարձել եք հակառուսական ուժերի պլացդարմոը Կովկասում»։ Ի պատասխան այս հարձակման, Փաշինյանը ռուսական «ՌԲԿ»-ին տված հարցազրույցում ասել էր, որ այդ կազմակերպությունները ստեղծվել էին դեռ իրենից շատ առաջ՝ Ռոբերտ Քոչարյանի նախագահության շրջանում, որին ռուսները վստահում են։ «Ռուսաստանին թշնամի համարվող հայաստանյան ՀԿ-ները աշխատում են այն նախագահների ժամանակներից, որոնց լոյալությանը Ռուսաստանում ոչ ոք չի կասկածում»։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանն իրեն շատ զգացնել չտվեց։

«Դրանք եղել են մարգինալ կազմակերպություններ, որոնք ոչ մի գործընթացի մեջ չեն խառնվել, իսկ հիմա չափազանց ակտիվացել են։ Ես զարմաել էի տեսնելով, թե վերջին տարիներին որքան են ամրապնդվել»։ «Խնդիրը բուն Սորոսը չէ, նա դարձել է արդեն անվանական վերացական հասկացություն։ Սակայն ես տեսնում եմ, թե ինչ է տեղի ունենում այստեղ։ Երիտասարդ սերնդին պարտադրվում են արժեքներ, որոնք դեմ են գնում այն բաղադրիչին, որից ձեւավորվում է մեր ինքնությունը՝ հավատնք ու ընտանիքը։ Խոսակցություններ են ընթանում դաշնակիների հավերժական լինելու կամ չլինելու մասին։ Եթե նախկինում դա արվում էր մարգինալ, ոչ կառավարական կազմակերպությունների մակարդակով, ապա հիմա այդ ողջ կազմը իշխանության ներսում է հայտնվել։ Ես նույնիսկ չգիտեի, որ Հայաստանում կա Սորոսի գրասենյակ։ Տեղի էր ունեցել նրանց սողացող ներթափանցում երկիր։ Նրանք մարգինալ կազմակերպություն էին, որ ոչ մի գործընթացի վրա ազդեցություն չունեին, իսկ հիմա չափազանց ակտիվացել են։ Ես զարմացա, որ նրանք այդքան ամրապնդվել են վերջին տարիներին»,- նշել է Հայաստանի երկրորդ նախագահը։ Իրապես, եթե ուսումնասիրենք Հայաստանի Սորոսի հիմնադրամի ձեւավորման եւ գործունեության պատմությունը, ապա այն սկսվում է հենց նախագահ Քոչարյանի ժամանակներից, սակայն պետական համակարգ նրանց ներթափանցումը տեղի է ունեցել Փաշինյանի իշխանության ժամանակ։

Եթե իր վարչապետության սկզբում Փաշինյանը անվտանգության ոլորտում բարձր պաշտոնների նշանակում էր նախկին իշխանությունների ներկայացուցիչներին, իսկ իր թիմին ավելի սոցիալ-տնտեսական բլոկում էր տեղավորում, ապա վերջին պառլամենտական ընտրություններից հետո, որ տեղի ունեցավ 2018-ի դեկտեմբերին, ամրապնդելով իր դիրքերը, իր հետ քայլած սորսականների նշանակումները սկսեց ընդլայնել։ Հենց այս ՀԿ-ական, ակտիվիստների եւ լրատվական խմբերն են, որ հանդիսացել են հակառուսական ակցիաների կազմակերպիչները Երեւանում Ռուսաստանի դեսպանատան դիմաց։ Հենց նրանք են ստացել թավշյա հեղափոխությունների հմտություններ ԱՄՆ-ում եւ Եվրոպայում, որոնք օգտագործվել են 2018-ի հեղափոխության ժամանակ։ Հիշեցնենք, որ այդ բոլոր խմբերը եւ Փաշինյանն էլ, հանդես են եկել ԵԱՏՄ-ից եւ ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու օգտին։ Փաշինյանի ակնթարթային տեսակետային փոփոխությունը ինտեգրացիոն միավորների հանդեպ իշխանության գալուց հետո, ավելի շատ նմանվում է հարկադրված քայլի, հաշվի առնելով, որ Հայաստանը շրջապատված է իր հանդեպ ոչ այնքան բարեկամաբար տրամադրված երկրներով եւ միակ հովանավորը Ռուսաստանն է։

Եվ այսպես, որքան խորն են սորոսականները թափանցել խորհրդարան եւ կառավարություն։

Սորոսի գործակալները Հայաստանում

Դավիթ Խաչատրյան Հայաստանի Սորոսի հիմնադրամի տնօրենների խորհրդի նախագահ

Լարիսա Մինասյան Հայաստանի Սորոսի հիմնադրամի գործադիր տնօրեն, մեդիայի եւ ՀԿ-ների կուրատոր

Դանիել Իոաննիսյան Ընտրական բարեփոխումների հանձնաժողովի ղեկավար, կառավարության հետ կապն ապահովող

Կառավարություն

1. Նիկոլ Փաշինյան Հայաստանի վարչապետ

2. Արմեն Գրիգորյան Անվտանգության խորհրդի քարտուղար

3. Էդուարդ Աղաջանյան ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

4. Մհեր Գրիգորյան փոխվարչապետ

5. Սասուն Խաչատրյան Հատուկ քննչական ծառայության ղեկավար

6. Արայիկ Հարությունյան ԿԳՄՍ նախարար

7. Արսեն Թորոսյան Առողջապահության նախարար

8. Արգիշտի Կիվիրյան ԱԱԾ ղեկավար

9. Ռուստամ Բադասյան Հայաստանի Արդարադատության նախարար

10. Սուրեն Պապիկյան Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար

 

Խորհրդարան

1. Արարատ Միրզոյան ԱԺ նախագահ

2. Լիլիթ Մակունց Մշակույթի նախկին նախարար, պատգամավոր

3. Մխիթար Հայրապետյան նախկին Սփյուռքի նախարար, պատգամավոր

4. Սոս Ավետիսյան պատգամավոր

5. Լենա Նազարյան պատգամավոր

6. Գայանե Համբարյան պատգամավոր

7. Հովհաննես Հովհաննիսյան պատգամավոր

8. Թագուհի Ղազարյան պատգամավոր

9. Համազասպ Դանիելյան պատգամավոր

Ենթակա ԶԼՄ-ներ

Civilnet.am

Ilragir.am

1in.am

Factor.tv

Aravot.am

Azatutyun.am

Boon.am

Armtimes.com

ՀԿ-ներ

1. Transparency International հակակոռուպցիոն կենտրոն

2. Իրազեկ քաղաքացիների միավորում

3. Լրագրողների «Ասպարեզ» ակումբ

4. Լրագրողների միջազգային հովանոցային ցանց

5. Հանրային լրագրության ակումբ

6. «Հանուն հավասար իրավունքների» ՀԿ

7. Հանրային քաղաքականության ինստիտուտ

8. Հայաստանի եվրոպական կուսակցություն

9. «Հետաքննող լրագրողներ» ՀԿ

10. Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

11. Հայաստանի Հելսինկյան կոմիտե

12. Գլոբալիզացիայի եւ ռեգիոնալ համագործակցության կենտրոն

13. «Մանդատ ՀԿ»

14. «Խորան Արդ» ՀԿ

15. Արմավիրի զարգացման կենտրոն

16. Մարտունիի կանանց հանրային խորհուրդ

moscow-post.su

Աղբյուր՝ Hraparak.am

Նույն շարքից