Հասարակություն 

Հրանտ Սարկիսովը՝ իր և ոստիկանի միջև փոքր ինչ անհաջող դեպքի մասին

analitik.am

 

Ապրիլյան քառօրյայի մասնակից Հրանտ Սարկիսովն իր էջում գրում է.

«Քանի որ փոքր ինչ անհաջող դեպք է տեղի ունեցել իմ ու ոստիկաններից մեկի միջեւ՝ պարտավորված եմ զգում ասել հետեւյալը.

Նախ, որպես նախկին զինծառայող հարգել եմ ու հարգում եմ ցանկացած անձի ով կրում է համազգեստ, ուսադիր՝ ծառայելով մեր ներքին ու արտաքին անվտանգության պահպանմանը։

Երկրորդ, գուցե կատարվածը բարոյապես ձեզ համար անընդունելի է, սակայն իրավական առումով ես փորձել եմ պաշտպանել իմ իրավունքների ու ազատությունների նկատմամբ Պետության անօրինական ոտնձգությունը։

Երրորդ, իմ ուսումնառության վրա մեծ ազդեցություն ունեն ոստիկանության սպաներ (նրանից մեկը իգական սեռի ներկայացուցիչ է), որոնք ինձ համար հայրենասիրության եւ ոստիկանի կատարելատիպ են ու եթե երբեւէ անհարգալից վերաբերմունք ցուցաբերեմ ոստիկանի հանդեպ՝ ես կմեղանչեմ վերեւում նշված սպաների առջեւ։

Բարի ծառայություն տիկնայք եւ պարոնայք ոստիկաններ։

P.S. Ոստիկանության բարեփոխումը չի կարող որեւէ պարագայում դանդաղել, մեզ վիրահատական միջոցներ են հարկավոր»։

 

Նույն շարքից