Գլխավոր Տեսանյութեր Քաղաքականություն 

Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, ես այդ ամեն ինչից տեղյակ չեմ. Հրայր Թովմասյան

analitik.am

 

Սահմանադրական դատարանի աշխատակարգային նիստն այսօր կշարունակվի: Հավանաբար հենց այսօր էլ տեղի կունենա ՍԴ նախագահի ընտրությունը: Քիչ առաջ ՍԴ ժամանեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը:

Լրագրողների հետ զրույցում Թովմասյանը նշեց, որ ասելիք ու դիրքորոշում ունի ոչ միայն ՍԴ-ի շուրջ ծավալվող պրոցեսների, այլ նաև շատ այլ հարցերում, որոնք ենթադրում են այլ ֆորմատով խոսել. «Ես կդժավարանամ ոտքի վրա այդ ամենն ասել, կիսատ կմնա: Ներողություն եմ խնդրում, այս ֆորմատով դժվար է ինձ համար հարցերի պատասխանելը»:

Թովմասյանը նշեց, որ որևէ դատավորի հետ որևէ թեկնածություն չի քննարկել. «Կարող եմ ենթադրել, որ որոշակի անդամներ միմյանց հետ որոշակի քննարկումներ կատարում են, ես այդ ամեն  ինչից տեղյակ չեմ»:

ՍԴ նախագահը նշեց, որ քվեարկությունը գաղտնի է լինելու, այդ մասին լրագրողները չեն իմանալու. «Բայց դա դարի, անգամ օրվա հարց մի դարձրեք, քանի որ ՍԴ դատավորն իր հիմնական ֆունկցիան կատարելիս որևէ բանով չի տարբերվում ՍԴ մյուս դատավորներից: Նա ընդամենը մեկ առաքելություն ունի՝ ապահովել ՍԴ-ի բնականոն գործունեությունը:

Հարցադրումները պետք է լինեն այդ ասպեկտով՝ ով ավելի լավ դա կատարի: Սա քաղաքական ընտրություններ չեն, քաղաքական, հայացքների պայքար չէ, սա անձերի պայքար չէ: Սա ներքին պրոցեդուրա է, որը տեղի է ունենում: Այն երկրներում, որտեղ հենց ՍԴ-ի ներսում են ընտրում ՍԴ նախագահ, դա տեղի է ունենում շատ աննկատ»:

Նույն շարքից