Տեսանյութեր Քաղաքականություն 

Հրայր Թովմասյանն ասաց, թե ում է ինքն ընտրելու ՍԴ նախագահ

 

Ես իմ քվեարկությունը կատարելիս առաջնորդվելու եմ երեք գործոնով: Այս մասին ՍԴ-ի մոտ լրագրողների հետ զրույցում հայատարեց ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ խոսելով նոր նախագահի ընտրության մասին. «Առաջինը՝ պրոֆեսիոնալ հատկանիշներն են: ՍԴ նախագահը և ներսում և դրսում պետք է մասնագիտական առումով հեղինակություն լինի: Երկրորդը նրա մարդկային հատկանիշներն են, թե որքանով է նա ունակ ՍԴ-ում ապահովել այնպիսի մթնոլորտ, որը հնարավորություն տա մարդկանց աշխատել: Երրորդը վարչական, կազմակերպչական ունակություններն են»:

Թովմասյանը նշեց, որ տասնյակ հարցեր ունի այն թեկնածուներին, որոնք կառաջադրվեն, կինքնաառաջադրվեն, թե ինչպես են պատկերացնում այդ բոլորը. «Ես կկիսվեմ իմ փորձով, կհասկանանք՝ համապատասխանում է, թե՝ ոչ: Եթե չգտնեմ, որ կա նման թեկնածու, բոլորին դեմ կքվեարկեմ, եթե լինի որևէ մեկը՝ կողմ կքվեարկեմ»:

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից