Տեսանյութեր Քաղաքականություն 

Ինչ ասել եմ, դրա տերն եմ. Հրայր Թովմասյանը եկավ Սահմանադրական դատարան

 

Դրանք իրարից պետք է բաժանել: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում շարունակել աշխատել ՍԴ-ում այն ամենից հետո, ինչ տեղի ունեցավ. «Իմ գործունեությունը, իմ մասնակցության ֆորմատը, քվեարկության ֆորմատը կախված են լինելու իրավիճակից, կոնկրետ գործից, հանգամանքներից:

Դրանից դուրս, ինչ ասել եմ, դրա տերն եմ, այդ ամբողջը ես ցանկացած ֆորմատով՝ երկրի ներսում կամ դրսում, շարունակելու եմ անել: Այդ երկու բաները պետք է իրարից բաժանել: Իհարկե դրանք փոխպայմանավորում են իրար, սակայն պետք է առանձնացնել»:

Հարցին՝ գոնե այսօր ընտրությունը կլինի՞, Թովմասյանը նշեց, որ նախորդ անգամ տեղակալներին՝ Հովհաննիսյանին ու Գյուլումյանին ընտրել են 5 րոպեում, քանի որ բոլորը ճանաչում են վերջիններիս. «Այս դեպքում նման բան չի կարող լինել, քանի որ կա երեք նոր անդամ, որոնց չենք ճանաչում այդ առումով, նրանք ՍԴ-ում նոր մարդ են, սահմանադրական արդարադատությունն այլ արդարադատության հետ պետք չէ համեմատել: Այս առումով ճանաչելու, հարցեր տալու անհրաժեշտություն կա: Ես ենթադրում եմ, որ կլինեն մի քանի թեկնածուներ»:

Որոշում ունի արդյո՞ք ինքը որևէ մեկի թեկնածությունն առաջադրելու մասով: Թովմասյանը նշեց, որ շատ է սիրում ու հարգում լրագրողներին, սակայն իր որոշումների մասին առաջինը կհայտնի ներսում՝ պետք է դրա մասին առաջինն իմանան իր գործընկերները:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից