Բարի օր Կորոնավիրուս Հասարակություն Տեսանյութեր 

Արսեն Թորոսյանն ասաց, թե երբ է կորոնավիրուսի ամենափոքր թիվը գրանցվել, երբվանից է սկսվել թվերի աճի տենդենցը

analitik.am

 

Այս պահի դրությամբ մենք ունենք մոտավորապես 1230 սովորական մահճակալ և 170 վերակենդանացման մահճակալ, որոնց 30 տոկոսը դեռ ազատ են: Մոտ 20 բժշկական հաստատություններից այս պահին զբաղվում են միայն 5-ը, որոնք նախատեսված են միայն դրա համար, ևս 3-ը նեղ մասնագիտացված են շատ փոքր թվերով՝ նորածինների, երեխաների և հղիների համար: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նախարարը նշեց, որ ցանկացած պահի 1-2 օրվա ընթացքում ամբողջ ռեսուրս կարող է ծավալվել: Խոսքը վերաբերում է 2700-2800 սովորական և 300 վերակենդանացման մահճակալներին: Ամեն դեպքում Թորոսյանը նշեց, որ բոլոր գործողությունները պետք է միտված լինեն դրան չհասնելուն:

Նախարարը նշեց, որ Հայաստանում փաստացի ամենաբարձր թիվը եղել է հուլիսի 6-ին, իսկ ամենացածրը եղել է սեպտեմբերի 11-ին, դրանից հետո թիվն աճում է. «Այսօրվա թիվը կտրուկ տարբերվում է նախորդ օրերի թվերից, սակայն տենդենցը սկսվել է սեպտեմբերի 11-ից, ինչը պայմանավորված է շարժողականութամբ և կարգապահության մակարդակով»:

Թորոսյանը նշեց, որ հիմա պետք է շարունակել կրել դիմակներն այնտեղ, որտեղ հնարավոր է, պահել սոցիալական հեռավորություն և լվանալ ձեռքերը:

Խոսելով ռիսկային իրավիճակների մասին՝ Թորոսյանը խոսեց օրինակ տրանսպորտի մասին. «Մենք թվերը դեռ չենք կապում դպրոցների հետ, սակայն եթե մեկ շաբաթ անց թվերի կտրուկ աճ լինի, կապելու ենք դպրոցների հետ: Խոսքը միայն դպրոցի ներսում եղած շարժի մասին չէ: Փաստացի դպրոցների բացմամբ պայմանավորված շարժը մեծանում է նաև դրսում»:

Նույն շարքից