Բարի օր Տեսանյութեր Քաղաքականություն 

Ռուսաստանում մայիսին նաև Հայաստանի վերաբերյալ աշխատություն է լույս տեսել, որի մասին Փաշինյանն իմացել է երեկ. Ինչ է այնտեղ գրված

analitik.am

 

Ես երեկ իմացա, որ 2020 թվականի մայիսին Ռուսաստանում լույս է տեսել «Ռուսաստանի դաշնակիցները» աշխատություն: Այս մասին կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն իր հերթին նշեց, որ այդ աշխատությունում համապարփակ կերպով գնահատվում է ՀԱՊԿ-ի շրջանակներում ՀԱՊԿ-ի գործընկեր երկրների դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի հետ, Հայաստանին տրված է շատ բարձր մակարդակ:

«Առաջիկայում մենք ԱՄՆ-ի հետ ունենալու ենք ռազմավարական երկխոսության երկրորդ փուլը, որը հույս ունենք որ կորոնավիրուսի պատճառով սահմափակում չի ունենա:

Կարևոր է ընդգծել, որ մենք մեր գործընկերների հետ գուցե ոչ սովորական, բայց շատ արդյունավետ հարաբերություններ ենք զարգացնում, ինչը շարունակելու ենք:

Եվրամիությունը, Ռուսաստանը, ԱՄՆ-ը մեզ համար շատ կարևոր գործընկերներ են, մենք բնականորեն զարգացնում ենք նրանց հետ հարաբերությունները»,-ամփոփեց վարչապետը՝ խոսելով նաև Իրանի, Վրաստանի հետ հարաբերությունների մասին:

Նույն շարքից