Հասարակություն 

Քաղաքապետարանից պնդում են, որ անմար կրակը վարչապետի այցի պահին վառվել է

analitik.am

 

Սոցկայքի օգտատերերը շարունակում են քննարկել «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակի հարցը: Խոսքը մասնավորապես վերաբերում է սեպտեմբերի 21-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցի պահին կրակի լինել-չլինելուն: Եթե տարածված տեսանյութում ակնհայտ երևում է, որ կրակը չկա, վարչապետի պաշտոնական կայքէջում տարածված լուսանկարներում այն արդեն երևում է:

Analitik.am-ը փորձել է ճշտել՝ ինչո՞ւ սեպտեմբերի 21-ին  վարչապետի այցի պահին անմար կրակը վառվելիս չի եղել։ Մենք մասնավորապես հարցում ենք ուղարկել Երևանի քաղաքապետարան հերքում կամ հաստատում ստանալու համար առ այն, որ կրակը չի վառվել ։

Մեր հարցմանն ի պատասխան քաղաքապետարանից հայտնել են, որ սեպտեմբերի 21-ին ՀՀ վարչապետի այցի պահին, ինչպես նաև ցանկացած այլ օր, «Հաղթանակ» զբոսայգու անմար կրակը մշտապես վառ է:

 

 

Նույն շարքից