Քաղաքականություն 

Մարիա Զախարովայի նկատողությունից հետո Ադրբեջանում փոխել են Արցախի մասին Լավրովի խոսքերը

analitik.am

 

Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի ու Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպման վերաբերյալ Մարիա Զախարովայի նկատողությունից հետո Ադրբեջանը փոփոխություն է կատարել նույն հանդիպման վերաբերյալ տարածած հայտարարությունում, որտեղ սխալ էր մեկնաբանվել Սերգեյ Լավրովի խոսքը: Այս մասին հայտնում է eadaily.com-ը:

Առաջին տարածված տեքսում ադրբեջանական կողմը պնդել էր, թե Լավրովը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին հայտարարությունները «խոչընդոտ» է համարել հակամարտության կարգավորման համար:

Դրանից հետո հայտարարությամբ էր հանդես եկել արդեն Զախարովան, ով հորդորել էր կողմնորոշվել բացառապես Մոսկվայի դիրքորոշմամբ, այլ ոչ թե այլ մեկնաբանություններով:

Զախարովայի հայտարարությունից հետո Ադրբեջանի խորհրդարանի տարածած հայտարարությունում էական փոփոխություններ են կատարվել, «5 օկուպացված շրջանների վերադարձը» և «խաղաղապահ ուժերի տեղակայում» ձևակերպումներն առհասարակ անհետացել են:

Տեքստում փոփոխություններ են կատարվել նաև Սաֆիր Գաֆարովի խոսքում, որ Ադրբեջանն «ամեն դեպքում կվերադարձնի իր տարածքներ և թույլ չի տա այդ տարածքներում երկրորդ հայկական պետության ստեղծում»:

 

Նույն շարքից