Քաղաքականություն 

Մամուլին մի քիչ լուրջ չեմ ընդունում. ՍԴ դատավոր

analitik.am

 

Մամուլին մի քիչ լուրջ չեմ ընդունում և որոշել եմ չկարդալ։ Եթե ձեզ հավատայի, երկու ամիս ասում էիք չեմ ընտրվի, բայց ընտրվեցի։ Այս մասին ՍԴ-ի շենքի մոտ լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել է ՍԴ դատավոր Արթուր Վաղարշյանն՝ անդրադառնալով ՍԴ դատավորի պաշտոնում իր չընտրվելու վերաբերյալ մամուլում հրապարակումներին․ «Մինչև վերջին պահը չէի հավատում։ Երբ ամբիոնից հեռացա, մտածում էի չեմ ընտրվի»,-ասաց նա։

Խոսելով Խունդկարյանի թեկնածության մասին՝ Վաղարշյանն ասաց, որ չի ցանկանում իր կարծիքն ասել, որովհետև դրա իրավունքն ունի․ «Այդ մասին ձեզ չեմ ասի»։

Հարցին կա արդյո՞ք մեկը, որի օգտին սկզբունքորեն կողմ չի քվեարկի, ՍԴ դատավորն ասաց՝ եթե ասի, ապա կստացվի, որ անձնավորված է․ «Ես ոչ թե անձի ընտրություն եմ կատարելու, այլ տեսլականի»։

 

Նույն շարքից