Քաղաքականություն 

Պուտինը երդմնակալության կապակցությամբ չի շնորհավորել Լուկաշենկոյին

analitik.am

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը երդմնակալության կապակցությամբ չի շնորհավորել իր գործընկեր Ալեքսանդր Լուկաշենկոյին, սակայն միջազգային պրակտիկան դա չի պահանջում: Այս մասին հայտարարել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչ Դմիտրի Պեսկովը՝ հիշեցնելով, որ Պուտինը Լուկաշենկոյին շնորհավորել է նախագահ ընտրվելու կապակցությամբ:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Լուկաշենկոյի ինաուգուրացիայի մասին մինչ դրա կայանալը չի հայտարարվել, ուստի այն արդեն ստացել է «գաղտնի» անունը, ինչն օրինակ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Դոմինիկ Ռաաբի խոսքերով, ավելի է խարխլել վերջինիս վարկանիշը:

Լուկաշենկոյի աշխատակազմն իր հերթին հայտարարել է, որ պարտավոր չեն նախագահի երդմնակալության մասին տեղյակ պահել արևմտյան երկներին, քանի որ դա իրենց երկրի ներքին հարցն է:

Նույն շարքից