Քաղաքականություն 

Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձև չի օգտագործվում Ամուրսարի խնդրում. Քաղաքագետ

analitik.am

Ոնց հասկանում եմ Ջերմուկի տարածաշրջանում հանքի բացման ու փակման կողմնակիցների միջև քաղաքացիական պատերազմ է սկսվում : Մի կողմը սոցիալական խնդիրներ է առաջ քաշում, մյուս կողմը՝ բնապահպանական:

Մարտերը սկսել են տարերային բնույթ կրել, սակայն գործը սառը զենքերին դեռ չի հասել: Գյուղերում վիրավորանքները երկար ժամանակ են հիշում ու այս թշնամությունը կարող է դեռ երկար ժամանակ արտահայտվել, անգամ երբ հանքի հարցն այս, կամ այն կերպ լուծվի: Սակայն լուծումն կարծես թե կոմպրոմիսային տարբերակ չունի:

Ու այս ամենի պատճառն այն է, որ այս կառավարությունը հրաժարվում է որևէ տեսակետ հայտնել, անգամ գոնե թափանցիկություն ապահովել, փաստաթղթերը բացել, որ վեճն առարկայական փուլ տեղափոխվի:

Տարօրինակ է, որ Արցախի խնդրի նիկոլական բանաձև չի օգտագործվում Ամուրսարի խնդրում. գտնել այնպիսի լուծում, որը բավարարի և հանքի բացման կողմնակիցներին, և՝ դեմ եղողներին:

Դա նաև հետաքրքիր փորձարկում կլինի, եթե նման բանաձև գտնվի, այդ փորձը հնարավոր կլինի օգտագործել նաև Արցախի խնդրում:

Քաղաքագետ Ստեփան Դանիելյան

Նույն շարքից