Քաղաքականություն 

Ինչու լրատվամիջոցներին թույլ չեն տվել լուսաբանել ՍԴ նիստը․ պարզաբանում է Արևիկ Պետրոսյանը

 

Մենք ունենք կարճ ընդմիջում: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՍԴ դատավոր Արևիկ Պետրոսյանը:

Այս պահին Սահմանադրական դատարանում շարունակվում է աշխատակարգային նիստը, որի ընթացքում ՍԴ նախագահ ու փոխնախագահ պետք է ընտրեն:

Լրագրողների հետ զրույցում տիկին Պետրոսյանը հերքեց տեղեկությունները, թե ինքը դեմ է եղել նիստը լրատվամիջոցների կողմից լուսաբանելուն. «Ես սկզբունքորեն կողմ եմ եղել լուսաբանմանը»:

Միևնույն ժամանակ Պետրոսյանը նշել է, որ համապատասխան պայմաններ պետք է ստեղծվեն լուսաբանման համար՝ կապված համավարակի հետ. «Ամենակարևոր հարցադրումը եղել է այն, որ բոլոր ցանկացող լրատվամիջոցները պետք է կարողանան լուսաբանել: Առաջարկը եղել է այն, որ հնարավորությունը պետք է տալ բոլորին:

Եթե նման որոշում կայացվեր նիստն այլ վայրում պետք է տեղի ունենար, որպեսզի բոլոր լրատվամիջոցները կարողանան լուսաբանել:

Այս հարցադրումներից հետո պարոն Գրիգորյանը հասկացավ, որ խնդիր կա, դրա համար իր առաջարկությունը ետ վերցրեց»:

 

  •  
  •  
  •  
  • 1
  •  
  •  
  •  
  •  
  •  
    1
    Share

Նույն շարքից