Տնտեսություն 

Ձեր պրոֆեսիոնալներին ասեք, որ քաղաքացուն զանգելուց չծնգացնեն. Քաղաքացին՝ ԿԲ փոխնախագահին

analitik.am

Խորհրդարանում շարունակվում են վարկային կազմակերպությունների մասով լսումները, որը հրավիրված է ԲՀԿ-ի նախաձեռնությամբ:

Լսումների մասնակից Սուրեն Այդինյանն իր խոսքը սկսեց Նիկոլ Փաշինյանին ուղղված հարցով. «Պարոն վարչապետ, որ Դուք ասում էիք ժողովրդից թալանածը կոպեկ առ կոպեկ վերադարձնելու եք, դուրս եկավ, որ ժողովուրդը բանկն էր, թալանողն էլ մե՞նք»:

Նա ասաց, որ «Գլոբալից» վերցրել է 4,9 միլիոն դրամ, 2 տարվա մեջ վճարել է 3,7 միլիոն դրամ, հիմա վերջնահաշվարկի համար իրենից պահանջում են 5,2 միլիոն դրամ. «Սա արդարացի՞ է, թե՝ չէ, թալա՞ն է, թե՝ չէ: Պարոն Երիցյան (ԿԲ փոխնախագահ), որ ասում եք պրոոֆեսիոնալ եք, խնդրում եմ՝ ձեր պրոֆեսիոնալներին ասեք, որ քաղաքացուն զանգելուց չծնգացնեն»:

 

 

Նույն շարքից