Տնտեսություն 

Թունյանն ո՞ւր գնաց. Խորհրդարանում կրքերը թեժացան

analitik.am

 

Խորհրդարանում վարկային կազմակերպությունների վերաբերյալ լսումների ժամանակ մասնակից Անուշ Զուրաբյանի ելույթի ժամանակ կրքերը թեժացան:

«Խոսքս ուղղում եմ պատի տակ հավաքված ձեր կուսակցությանը: Երբ 2018 թվականին ձեզ իշխանության բերած վարչապետն ամպագոռգոռ գոռում էր, ասում էր, որ վարկերն այսպես, այնպես, դուք ինչո՞ւ եք քմծիծաղ տալիս այստեղ եկածներին:

Երբ դուք ձեր կաշվի վրա զգայիք հացին կակա ասելը, տուն կորցնելը, այսպես չէիք նստի քմծիծաղ տայիք, կուսակցական հայացքներով նայեիք, նայեք որպես մարդ»,-ասաց Զուրաբյանը:

Այս խոսքերից հետո դահլիճում կրքերը թեժացան:

«Դուք մի ոոգևորվեք, ձեր անունը չտվեցի»,-ասաց Զուրաբյանը՝ պատասխանելով արձագանքներին. «Ես տեսնում եմ ձեր սպայկա կազմած ծիծաղը»,-ասաց նա:

Նա հայտարարեց, որ ՔՊ-ականները խաբելով են եկել իշխանության, պրոֆեսիոնալ սուտասաններ են, խաբող, «քցող» մարդիկ են. «Թունյանն ո՞ւր գնաց, քմծիծաղով էր խոսում: Կուսակցական հայացքները մի կողմ դրեք, թշնամուն մեզ վրա ծիծաղել ենք տալիս»:

 

Նույն շարքից