Քաղաքականություն 

Սա ի՞նչ խայտառակություն է, ո՞վ է իրավունք տվել ուսանողներին զրկել կրթություն ստանալու իրավունքից. Արթուր Խաչատրյան

analitik.am

ՀՅԴ անդամ, գյուղատնտեսության նախկին նախարար Արթուր Խաչատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Սա ի՞նչ խայտառակություն է: Ո՞վ է իրավունք տվել ուսանողներին զրկել կրթություն ստանալու իրավունքից: Ո՞վ է իրավունք տվել խաղալ երիտասարդների ապագայի հետ: Երիտասարդներին ձեր ներքին ինտրիգների զոհ մի դարձրեք: Ուզում եմ հասական ու՞ր է «լիազոր մարմինը», ի՞նչ են պլանավորում անել այս խայտառակությանը վերջ տալու համար:

Մի քանի օր առաջ հանրայնացված Հայաստանի վերափոխման ռազմավարություն կոչվող գեղեցիկ մտադրությունների ժողովածուն կրթասիրությունը ներառել է ազգային արժեքների շարքում (ու շատ ճիշտ է արել): Այս բարդակն ինչքանո՞վ է նպաստում կրթասեր երիտասարդների կրթության գործընթացին: Լավ, տարրական հարգանք ունեցեք: Մարդիկ փող են տվել, որ սովորեն: Փողն առել եք, դասերն ինչու՞ չեք անում»:

 

Նույն շարքից