Իրավական Տեսանյութեր 

Կինը հրավիրվեց ոստիկանություն և բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց կատարածը /տեսանյութ/

analitik.am

Սեպտեմբերի 22-ին ոստիկանության Սևանի բաժնում մի քաղաքացի հաղորդում էր տվել, որ 2 օր առաջ, հագուստ գնելու նպատակով, իր տուն էր եկել մի կին: Հագուստը փորձելու համար մտել էր ննջասենյակ, որտեղից էլ գողացել էր բջջային հեռախոս։

Ոստիկանության Սևանի բաժնի ծառայողները ճշտեցին կասկածվողի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Կինը հրավիրվեց ոստիկանություն։

Բացատրական աշխատանքի արդյունքում նա խոստովանեց կատարածը և ներկայացրեց գողացած հեռախոսը։

Նախապատրաստվում են նյութեր։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Նույն շարքից