Հասարակություն 

Կորոնավիրուսային վարակից երկու պայմանագրային զինծառայող է մահացել․ դատախազությունը հաստատում է. «Փաստինֆո»

analitik.am

Դատախազությունը հաստատել է, որ  կորոնավիրուսից մահացել է 2 զինծառայող։ Զինծառայողներից մեկը մահացել է «Սբ․ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցում, իսկ մյուսը՝ Կենտրոնական կլինիկական հոսպիտալում։

«Փաստինֆո»-ի հետ հարցին ի պատասխան՝ ՀՀ  գլխավոր դատախազի  խորհրդական Գոռ Աբրահամյանը հայտնել է, որ մահացածները պայմանագրային զինծառայողներ են։

Պաշտպանության նախարարությունից չեն մեկնաբանում կորոնավիրուսային վարակից մահացած երկու զինծառայողների մասին լուրը։  «Փաստինֆո»-ի հետ զրույցում  ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանն ասել է՝ առանց մեկնաբանության։

 

Նույն շարքից